ՖԻՖԱ-ի անվանումը կարող էր փոխվել

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կազմակերպության ղեկավարությունը քննարկում էր ՖԻՖԱ-ի անվանումը փոխելու ու շտաբ-բնակարանը Շվեյցարիայից այլ վայր տեղափոխելու տարբերակը:

Նման քննարկման առիթ են դարձել ՖԻՖԱ-ի շուրջ ստեղծված կոռուպցիոն սկանդալները, որոնք կարող էին վարկաբեկել կազմակերպության անունն ու համբավը: Որոշումը, սակայն, չի կայացվել՝ ելնելով «պատմությունից» ու «կշիռից, որ կազմակերպությունն ունի աշխարհում»:

«Իհարկե, կան ուժեր, որոնք փոփոխություններ չեն ուզում: Ինձ համար միևնույն է, թե ովքեր են այդ մադիկ: Ես իմ ճանապարհն ունեմ ու բարեփոխումներ եմ կատարում: Մենք աշխատանքները կատարում ենք շատ ավելի թափանցիկ: Ճիշտ ճանապարհ ենք ընտրել ու առաջ ենք շարժվում: Անցյալն անցյալ է: Հիմա այստեղ այլ մարդիկ են աշխատում, որոնք կատարում են տարբեր գործառույթներ: Կազմակերպությունը գործում է շատ թափանցիկ, և մենք շարունակելու ենք այսպես»,- ասել է Ինֆանտինոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ