ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները մայիսի 1-ի դրությամբ

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները մայիսի 1-ի դրությամբ:

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը(2851): Մեր շախմատիստներից Լևոն Արոնյանը(2784) 7-րդ հորիզոնականում է՝ հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Ցանկում են նաև Գաբրիել Սարգսյանը(2689), Վլադիմիր Հակոբյանը(2675) և Սերգեյ Մովսիսյանը(2660):

Նշենք, որ մայիս ամսվա աղյուսակում հաշվարկված չեն նախօրեին ավարտված Norway Chess 2016 մրցաշարի արդյունքները, որտեղ Արոնյանը 8 կետով բարձրացրել էր իր վարկանիշը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ