ՖԻԴԵ-ն հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը

ՖԻԴԵ-ն օգոստոսի 1-ին հրապարակել է շախմատի համաշխարհային վարկանիշային նոր աղյուսակը: Լավագույն հարյուրյակում տեղ են գտել 4 հայ շախմատիստներ:

Լևոն Արոնյանը շարունակում է մնալ 5-րդ հորիզոնականում 2792 միավորով: Նշենք, որ հուլիս ամսվա ընթացքում հայ առաջատար շախմատիստը ոչ մի պարտիա չի անցկացրել:

Վլադիմիր Հակոբյանը 2675 միավորով 62-րդ տեղում է, Գաբրիել Սարգսյանն ունի 5 միավոր պակաս և 70-րդն է, իսկ Սերգեյ Մովսիսյանը 2666 միավարով 79-րդն է:

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը շարունակում է մնալ առաջին հորիզոնականում, նրան հետևում են Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Վլադիմիր Կրամնիկը և Ֆաբիանո Կարուանան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ