ՖԻԴԵ-ի սեպտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում 5 հայ շախմատիստ կա

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի լավագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակը սեպտեմբեր ամսվա համար: Լավագույն հարյուրյակում Հայաստանի 5 ներկայացուցիչ կա:

Լևոն Արոնյանը, ով օգոստոս ամսվա ընթացքում մասնակցել էր Sinquefield Cup մրցաշարին, մնացել է նույն՝ 5-րդ հորիզոնականում: Սերգեյ Մովսիսյանը բարելավել է իր դիրքը 20 հորիզոնականով՝ բարձրանալով 59-րդ տեղ: 62-րդն աղյուսակում Վլադիմիր Հակոբյանն է: Հրանտ Մելքումյանը, ով նախորդ ամիս չկար լավագույն 100 շախմատիստների թվում, 70-րդ տեղում է հայտնվել: Գրոյսմաստեր Գաբրիել Սարգսյանն էլ 75-րդ տեղում է:

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Մագնուս Կառլսենը, նրան հետևում են Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան և Վլադիմիր Կրամնիկը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ