Fichajes. Մոուրինյոն կարող է փոխարինել Արսեն Վենգերին

Ինչպես հաղորդում է Fichajes-ը, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից, իսկ նրակ կարող է փոխարինել Ժոզե Մոուրինյոն, որին վերջին շրջանում կապում են «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու հետ:

«Արսենալը» վերջերս լքեց Չեմպիոնների լիգան, պարտվեց Անգլիայի գավաթի ¼ եզրափակիչում, իսկ այժմ զիջում է ԱՊԼ-ի առաջատար «Լեսթերին» 11 միավորով, չնայած որ «զինագործները» մեկ խաղ պակաս են անցակցրել: Նշվում է, որ Արսեն Վենգերը չկարողացավ օգտվել այն հնարավորությունից, որ «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» շատ անհաջող են հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանում և գուցե սա լավագույն շանսն էր ԱՊԼ-ի բաղձալի տիտղոսը նվաճելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ