ՀՖՖ պատվիրակությունը Հայաստանի հավաքականի մարզաշապիկ է նվիրել Թոմաս Տուխելին

ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացնում է մանրամասներ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակիցների Դորտմունդյան առօրյայից: Աղբյուրը փոխանցում է, որ առաջին 2 օրերի ծրագիրը բավականին հագեցած էր մարզիչների համար: Հայկական պատվիրակությունը ներկա է եղել Դորտմունդի «Բորուսիայի» մինչև 17 տարեկանների թիմի մասնակցությամբ ընկերական հանդիպման, ծանոթացել է «Բորուսիայի» մարզումային պայմաններին:

Դորտմունդի «Բորուսիայի» առաջին թիմի մարզումից հետո մեր մարզիչների հետ հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: Չնայած նախապես եղել է պայմանավորվածություն, որ հանդիպումը տևելու է կես ժամ, սակայն ծավալվել է շատ հետաքրքիր քննարկում ֆուտբոլային տարբեր հարցերի շուրջ: Մեր մարզիչները մի շարք հարցեր են ուղղել Տուխելին՝ մարզումային գործընթացի, ֆուտբոլիստների հետ տարվող աշխատանքների, տակտիկական նրբությունների վերաբերյալ: Մոտ մեկուկես ժամ տևած հանդիպման վերջում ՀՖՖ պատվիրակությունը Հայաստանի ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ է նվիրել Թոմաս Տուխելին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ