Ֆետել. «Ֆերարիում» շատերը լաց են լինում, երբ հիշում են Միխայել Շումախերին»

«Ֆերարիի» ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետելը պատմել է, որ «Ֆերարիում» չեն կարողանում համակերպվել Միխայել Շումախերի ճակատագրին: Հիշեցնենք, որ «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոնն ավելի քան երկու տարի վերականգնվում է ուղեղի վնասվածքից:

«Նրա ճակատագիրը ողբերգական է: «Ֆերարիում» բազմաթիվ մարդկանց վրա շատ վատ է անդրադառնում, երբ խոսվում է նրա մասին: Շումախերի հետ աշխատած մարդկանց աչքերից անմիջապես արցունք է հոսում:

Միխայելի ամբողջ դարաշրջանը «Ֆերարիում» հաջողություն էր: Նա գործնականում փրկեց թիմին ու լույս վառեց մութ ժամանակներում: Մարդիկ այստեղ մինչև այժմ հոգաչափ շնորհակալ են նրան»,- Ֆետելի խոսքն է փոխանցում Speedweek-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ