Ֆերնանդո Տորես. «Ամոթ ՈՒԵՖԱ»

«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի «Բարսելոնայի» դեմ հանդիպման ժամանակ ստացած կարմիր քարտը և մրցավարի կայացրած որոշումները:

«ՈՒԵՖԱ-ն անհանգստանում է մեր մարզահագուստի մասին, թե որ կոմպլեկտով ենք հանդես գալու կամ ինչպիսի տեսք պետք է այն ունենա, սակայն հանդիպումներին նշանակում է այնպիսի մրցավարների, ովքեր չեն համապատասխանում Չեմպիոնների լիգայի մակարդակին: Սա խայտառակություն է»,- ասել է Տորեսը:

Նշենք, որ Ֆերնանդո Տորեսը հեռացվել էր խաղադաշտից «Բարսելոնա» – «Ատլետիկո» հանդիպման 35-րդ րոպեին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ