Ֆերնանդո Ալոնսո. «Չնայած նրան, որ «Ռեալի» երկրպագու եմ, Մեսիին լավագույնն եմ համարում մոլորակում»

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն իր կարծիքն է արտահայտել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ:

«Չնայած նրան, որ ես «Ռեալի» երկրպագու եմ ու սիրում եմ Ֆերնանդո Գագոյի ու Գոնսալո Հիգուայինի խաղը, չեմ կարող չգնահատել Մեսիին: Նա լավագույնն է մոլորակում:

Չնայած նրան, որ «Ռեալի» երկրպագու եմ, մի անգամ այցելել եմ «Կամպ Նոու», որպեսզի տեսնեմ, թե ինչպես է խաղում Մեսին»,- Marca-ն փոխանցում է Ալոնսոյի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ