Ֆերգյուսոն. «Դժվար թե Գվարդիոլան «Սիթիում» կարողանա կրկնել «Բարսելոնայի» հաջողությունները»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը գնահատել է Պեպ Գվարդիոլայի հեռանկարները «Մանչեսթեր Սիթիում»։

«Անկասկած, Գվարդիոլան աշխատանքի նկատմամբ ֆանտաստիկ մոտեցում ունի։ Ու նա նույն պահանջներն է ներկայացնում ամեն մարզման ժամանակ։ Նրա մարզչական որակները կասկած չեն հարուցում։

«Մանչեսթեր Սիթին» շատ հաջող քայլ արեց՝ նրա հետ պայմանագիր կնքելով։ Բայց Պեպի համար հեշտ չի լինելու, քանի որ անգլիական ֆուտբոլը հեշտ չէ։ Ցանկացած արտասահմանցի մարզիչ, ով աշխատել է ԱՊԼ-ում, կհաստատի դա։ Արսեն Վենգերը ժամանակին խոսել է այդ մասին, Մոուրինյոն նույնպես։

Պեպը հաջողությունների կհասնի։ Բայց չեմ կարծում, որ Գվարդիոլան կկարողանա հասնել նույն այն հաջողություններին, ինչ «Բարսելոնայում»։ Դա ամենաբարձր մակարդակն էր, լավագույն թիմը երբևէ»,- ասել է Ֆերգյուսոնը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ