Ֆերգյուսոնը զգուշացնում է Գվարդիոլային

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է Պեպ Գվարդիոլայի նշանակումը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնին:

«Անկասկած, Պեպը մեծ հաջողությունների է հասել որպես մարզիչ, սակայն «Մանչեսթեր Սիթիում» իրեն այդքան էլ հեշտ չի լինի հասնել այն հաջողության, որին նա հասավ «Բարսելոնայում»: Իսպանացուն դժվար է լինելու նոր ակումբում:

Անգլիական ֆուտբոլը հեշտ չէ հասկանալ:  Նույնիսկ Ժոզե Մոուրինոյի և Արսեն Վենգերի նման մասնագետները գալով Պրեմիեր լիգա՝ փաստեցին այդ հանգամանքը: Այսպիսով, Պեպը պետք է մոռանա իր խաղային փիլիսոփայության  մասին: Այստեղ անհնար է լինելու կրկնելու այն, ինչ նա արեց «Բարսելոնայում»,-շոտլանդացու խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ