Ֆերդինանդ. «Բենզեմային դեմ ավելի դժվար է խաղալ, քան Սուարեսի»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը գտնում է, որ ավելի դժվար է կանգնեցնել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կարիմ Բենզեմային, քան «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսին:

«Իմ անձնական փորձից ելնելով կարող եմ ասել, որ ինձ  ավելի դժվար էր խաղալ Բենզեմայի դեմ, քան Սուարեսի:

Նա շատ խելացի ֆուտբոլիստ է, արդյունավետ տարբեր հարցերում: Նա կարողանում է խաղալ թե՛ ձախ ոտքով, թե՛ աջ: Ֆրանսիացին կարողանում է ճիշտ տեղաշարժվել խաղադաշտում:

Ավաղ, դա աչք չի զարնում, բայց Բենզեման իր ակտիվում ունի շատ առավելություններ, որոնց շնորհիվ նա ստիպում է ձեզ կորցնել դիքը խաղադաշտում: Ինչպես նաև նրան շատ ժամանակ անհրաժեշտ չէ տուգանային հրապարակ հասնելու համար»-նշել է անգլիացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ