Ֆելաինին կբացակայի վնասվածքի պատճառով

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին վնասվածք է ստացել «Հալ Սիթիի» դեմ հանդիպմանը:

«Որոշ ժամանակով կորցրի Ֆելաինիին: Նա մկանային պատռվածք է ստացել, և դա այդքան էլ լավ չէ: Չեմ ուզում խոսել այն մասին, թե որքան ժամանակով է նա բացակայելու, բայց շատ վատ է:

Կարծում եմ՝ նա կմեկնի Բելգիայի հավաքականի խաղերին: Հավաքականի բժիշկները կգնահատեն վնասվածքի լրջությունը»,- Մոուրինյոյի խոսքն է փոխանցում Sky Sports-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ