Ֆեդերերը չի մասնակցի «Ռոլան Գարոսին»

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը որոշում է կայացրել չմասնակցել թենիսի Ֆրանսիայի Բաց առաջնությանը:

«Ցավով հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել չմասնակցել «Ռոլան Գարոսին»: Ֆիզիկական պատրաստվածությունս բարելավում եմ, սակայն դեռևս 100 տոկոսով պատրաստ չեմ: Հետևաբար որոշել եմ ռիսկի չդիմել:

Այս որոշումն ինձ հեշտությամբ չտրվեց, սակայն այն անհրաժեշտ է, քանի որ կարող է անդառնալի հետևանք թողնել մարզական կարիերայիս վրա: Ես պլանավորում եմ շարունակել կարիերաս, սակայն ուզում եմ լավ մարզավիճակով կորտ վերադառնալ:

Ներողություն եմ խնդրում իմ երկրպագուներից և անհամբեր սպասում եմ 2017 թվականի իմ վերադարձին»,- գրել է Ֆեդերերը ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ 34-ամյա շվեյցարացին մեջքի վնասվածքի պատճառով չմասնակցեց Մադրիդի մրցաշարին, իսկ Հռոմի մրցաշարում ելույթ ունեցավ միայն երկու փուլ:

«Ռոլան Գարոսին» մասնակցելուց հրաժարվելը եզրափակեց Ֆեդերերի՝ Մեծ սավարտներին մասնակցելու 65 անընդմեջ սերիան: Վերջին անգամ Մեծ սաղավարտի խաղարկությունում Ֆեդերերը կորտ դուրս չի եկել 17 տարի առաջ՝ 1999 թվականին, երբ անցկացվում էր US Open-ը: Այդ ժամանակ Ֆեդերերը 18 տարեկան էր, և շվեյցարացուն չհաջողվեց որակավորվել մրցաշարին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ