Ֆեդերեր. «Ի՞նչ տարբերություն՝ Շարապովան գիտե՞ր արգելքի մասին, թե՞ ոչ»

ATP-ի երրորդ համար շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ով այս շաբաթ մասնակցում է Շտուտգարտի մրցաշարին, որոշել է անդրադառնալ Մարիա Շարապովայի որակազրկմանը:

Հիշեցնենք, որ ռուս թենիսիտուհին արգելված խթանիչ օգտագործելու համար որակազրկվել է երկու տարով:

«Ես միայն ընդհանրական տեղեկություն ունեմ այդ թեմայի մասին, սակայն վստահ եմ, որ նման իրավիճակների ժամանակ չպետք է հանդուրժողականություն դրսևորվի:

Բացարձակապես նշանակություն չունի՝ արգելված խթանիչն օգտագործելուց առաջ Շարապովան գիտե՞ր այդ մասին, թե՞ ոչ: Իմանալ-չիմանալու հարցում մեծ տարբերություն չեմ տեսնում: Միայն գիտեմ, որ պետք է իմանաս, թե ինչ ես ընդունում օրգանիզմ: Պետք է 100 տոկոսով վստահ լինես այն քայլում, որը կատարում ես: Եթե այդպես չես վարվում, ապա մեղավոր ես:

Իհարկե, Շարապովան բողոքարկելու իրավունք ունի, ինչպես բոլորը, բայց ես կարծում եմ, որ նման հարցերում պետք է ցուցաբերվի զրոյական հանդուրժողականություն:

Ես հավատացած եմ, որ արյան փորձանմուշները պետք է պահպանվեն 10, 15 կամ 20 տարի, որպեսզի մարզիկները վախենան խախտումներից ու հասկանան, որ նման քայլերի դեպքում տիտղոսազրկվելու են»,- AFP-ն փոխանցում է Ֆեդերերի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ