Fed Cup. Հայաստանի թենիսի հավաքականը հաղթում է Մարոկկոյին

Չերնոգորիայում շարունակվում է ընթանալ կանանց թենիսի ֆեդերացիայի գավաթի առաջնությունը: Հայաստանը հավաքականը  Եվրոպայի և Աֆրիկայի գոտում 3-րդ խմբի B ենթախմբում պայքարում է 9-րդ և 12 -րդ տեղերի համար:

Հայաստանի հավաքականի մրցակիցը այսօր Մարոկկոյի հավաքականն էր: Առաջին մրցավեճում հայ թենիսիստուհի Անի Սաֆարյանը պարտվել է Զանիեբ էլ Հուարիին (1:6, 0:6): Իսկ ավելի ուշ Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը վստահ հաղթանակ է տոնել Դիալե էլ Ջարդիի նկատմամբ(6:0, 6:1):

Սակայն որոշիչ էր դարձել Անի Ամիրաղնյանի և Լուսինե Չոբանյանի զուգախաղի արդյունքում գրանցած հաղթանակը (7:5, 6:0):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ