Ֆալկաոն կրկին վնասվածք է ստացել

«Մոնակոյի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում իր թիմի խաղի ժամանակ, հաստատել է ակումբը:

Ֆալկաոն փոխարինվել է ՉԼ որակավորման փուլում «Ֆեներբախչեի» հետ խաղի ժամանակ, որն իր թիմը հաղթել է 3-1 հաշվով: Մինչ ազդրը վնասելը` ֆուտբոլիստը հասցրել էր 11 մետրանոցից գոլի հեղինակ դառնալ:

Ազդրի մկանային վնասվածքի պատճառով Ֆալկաոն հասանելի չի լինի մի քանի շաբաթ, հայտնել է ակումբը: Նա բաց կթողնի նաև Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի հանդիպումը:

Չեմպիոնների լիգա 2016/17. Կայացավ փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ