ՖԱՖ-ը պարզաբանում է խաղադաշտ ներխուժած երկրպագուի քայլերը

ՖԱՖ-ը (First Armenian Front-ֆան ակումբ) պարզաբանել է մարտի 25-ին  Հայաստան-Բելառուս (0-0) խաղի  ընթացքում  խաղադաշտ մուտք գործած երկրպագուի քայլերը, որը ձեռքում ուներ ճայթրուկ և միջնամատը պարզել էր կառավարական օթյակի ուղղությամբ:  Ձեզ ենք ներկայացնում ՖԱՖ-ի հայտարարությունը:

«Մարտի 25-ին Հանրապետական մարզադաշտում կայացած Հայաստան-Բելառուս հանդիպման 2-րդ կեսի ընթացքում ճայթրուկով մարզադաշտ ներխուժեց երկրպագու, ով նաև հանդիսանում է Առաջին հայկական ճակատ Ֆան շարժման անդամ: Չնայած այն հանգամանքին,որ Հայկը խաղադաշտ մուտք գործեց այլ` արևելյան տրիբունայից, այդուամենայնիվ մեր տղան գործել է շարժման կանոնակարգին հակառակ և չհամաձայնեցնելով իր գործողությունները շարժման ղեկավար կազմի և մյուս անդամների հետ: Հայկը ընդունում է որ խախտել է շարժման կանոնակարգը և ներողամտություն է հայտնում հայհոյանքի համար:

Ասուլիսների, հայտարարությունների ժամանակ, ՀՖՖ-ի հետ եղած կոնֆլիկտային ողջ ժամանակահատվածում ՖԱՖ-ը միշտ նշել է, որ անձերի դեմ պայքար չի մղում և եղած խնդիրները անձնական դաշտ չի տեղափոխում: Մեր շարժման գլխավոր նպատակն է ՝ նպաստել հայկական ֆուտբոլի և Հայաստանում երկրպագման մշակույթի զարգացմանը և նման դրսևորմամբ գործողությունները չեն համապատասխանում շարժման սկզբմունքներին:

Դատապարտելով արարքը` ցանկանում ենք ընդգծել, որ դա ոչ թե առանձին անհատի, այլ ամբողջ շարժման բացթողումն է: ՖԱՖ-ը հանդիսանալով ֆան մշակույթի ձևավորողը Հայաստանում, միշտ դեմ է եղել հայհոյախոսությանը և ամեն տեսակի անկարգությունների դրսևորումներին մարզադաշտում: Խստորեն քննադատում ենք այդպիսի գործողությունները և կոչ ենք անում բոլոր երկրպագուներին իրենց բողոքն արտահայտել այլ կառուցողական և օրինական միջոցներով: Գործելու ենք ավելի ուշիմ՝ անվերահսկելի, շարժման անունը վարկաբեկող արարքներից խուսափելու համար»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ