Ֆաբրեգասը կարող է տեղափոխվել Իտալիա

Լոնդոնյան «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարող է տեղափոխվել Իտալիա:

Ինչպես հաղորդում է Daily Star-ը, իսպանացին ցանկանում է լքել  «Չելսին» խաղաժամանակ չստանալու պատճառով և մեծ է հավանականությունը, որ նա կտեղափոխվի «Միլան»:

Իտալական ակումբը արդեն նոր սեփականատեր ունի, և ղեկավարությունը պատրաստ է մեծ գումար տրամադրել թիմի կազմն ուժեղացնելու համար, որպեսզի «Միլանը» կարողանա վերադառնալ Չեմպիոնների լիգա և գլխավորել իտալական Ա Սերիան: Ըստ իտալական մամուլի՝ Ֆաբրեգասը կլինի նրանց առաջին ձեռքբերումը:

29-ամյա կիսապաշտպանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Չելսիի» 38 խաղի, դարձել 7 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ