Ֆաբրեգասը կարող է բաց թողնել Իտալիայի դեմ խաղը

Երկուշաբթի օրը կկայանա ԵՎՐՈ-2016-ի 1/8 եզրափակչի ԻտալիաԻսպանիա խաղը: Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարող է բաց թողնել հանդիպումը վնասվածքի պատճառով:

Երեկ, Իսպանիայի հավաքականի մարզման ժամանակ «Չելսիի» կիսապաշտպանը Ալվարո Մորատայի հետ բախման արդյունքում վնասվածք է ստացել ու վաղաժամ ավարտել մարզումը: Կիսապաշտպանը բուժզննում կանցնի` վնասվածքի լրջությունը պարզելու համար: Հնարավոր է` նա բաց թողնի Իտալիայի դեմ հանդիպումը:

Իտալիայի հավաքականը ևս կարող է լուրջ կորուստ ունենալ` ի դեմս կիսապաշտպան Անտոնիո Կանդրևայի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ