Ֆաբրեգաս. «Վենգերն ինձ համար երկրորդ հայր է»

«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մասին: Ֆաբրեգասը Վենգերի թիմը համալրել է 2003 թվականին և նորամուտն «Արսենալի» կազմում նշել 16 տարեկանում:

«Արսեն Վենգերն ամենակարևոր մարզիչն է իմ մարզական կարիերայի: Նա ինձ հնարավորություն է տվել, մի բան, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի պետք է: Դրանից հետո արդեն ամեն ինչ իմ ձեռքերում էր, բայց նա ինձ կարևորագույնն է տվել:

Նա ինձ կազմ էր դուրս բերում, երբ 16 տարեկան էի: Նրա շնորհիվ ես սկսեցի ավելի լավ խաղալ ու մարդկային որակներս զարգացնել: Այս մարզիչն ինձ ամար երկրորդ հայր է»,- Standard-ը փոխանցում է Ֆաբրեգասի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ