Ֆաբրեգաս. «Մոուրինյոյի մեծագույն խնդիրը մեզ չափից շատ վստահելն էր»

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:

«Ես սիրում եմ Ժոզեին ու նրան իմ ընկերն եմ համարում: Մենք կապ ենք պահում մինչև այժմ: Այդ իսկ պատճառով ինձ համար տհաճ է լսել նրա պաշտոնանկության մասին: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Մոուրինյոյին:

Մոուրինյոյի մեծագույն խնդիրն այն էր, որ մեզ չափից շատ էր վստահում: Նա մեզ հավելյալ հանգստյան օր տրամադրեց, որովհետև մենք չեմպիոն էինք, մեզ շատ հավատաց, իսկ մենք՝ բոլորս, նրան ուղղակի հուսախաբ արեցինք:

Սա էր գլխավոր պատճառը, որ նա ստիպված եղավ հեռանալ: Ամբողջ թիմը վատ է զգում, որ այդպես ստացվեց»,- Sky Sports-ը փոխանցում է Ֆաբրեգասի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ