Ֆաբրեգասը բացառել է «Բարսելոնա» վերադառնալու հնարավորությունը

«Չելսիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոստովանել է, որ մի օր կարող է վերադառնալ Լա լիգա, սակայն բացառել է «Բարսելոնա» վերադառնալու հնարավորությունը:

«Ես կվերադառնայի Իսպանիայի առաջնություն: Իսկ ինչո՞ւ ոչ: Բայց հիմա այդ մասին չեմ մտածում, ես դեռ շատ կիսատ գործեր ունեմ «Չելսիում»: Այս մրցաշրջանը հաջողված չէր մեզ համար: Կարծում եմ, որ Պրեմիեր լիգան և Լա լիգան լավագույն մրցաշարերն են աշխարհում:

«Բարսելոնա՞»: Ո՛չ, դա անհնար է: Եթե նույնիսկ ես ցանկանայի, այդ փուլն արդեն անցյալում է»,-նշել է իսպանացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ