FA-ն մեղադրանք է առաջադրել Մոուրինյոյին

Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է առաջադրել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին «Վեսթ Հեմի» դեմ հանդիպմանը մասնագետի վարքագծի առնչությամբ՝ հայտնում է Ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն խաղի գլխավոր մրցավար Ջոնաթան Մոսի՝ Պոլ Պոգբային սիմուլյացիայի համար դեղին քարտ ցույց տալուց հետո հարվածեց խոտածածկին ընկած շշին, որի պատճառով գլխավոր մրցավարը պորտուգալացուն հեռացրեց մարզչական աթոռից:

Մոուրինյոն պարտավոր է պատասխանել առաջադրված մեղադրանքին մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը: Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, Մոուրինյոյին սպառնում է երկխաղյա որակազրկում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ