Express. Ժոզե Մոուրինյոն Եվրոպա լիգայի առաջիկա խաղում կփորձարկի «ՄՅՈՒ»-ի զույգին

Հենրիխ Մխիթարյանը և Ուեյն Ռունին պատրաստվում են պայքարել «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում տեղ ունենալու համար:

Հայ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով ստիպված եղավ բաց թողնել թիմի վերջին 4 հանդիպումները, իսկ ահա Ուեյն Ռունին ԱՊԼ-ի վերջին տուրի «Լեսթերի» հետ խաղում չհայտնվեց թիմի մեկնարկային կազմում:

Բրիտանական Express-ը գրում է,  չնայած որ երկու ֆուտբոլիստները պայքարում են հիմնական կազմում տեղ ունենալու համար, այնումենայնիվ վաղը Եվրոպա լիգայի «Զարյայի» դեմ խաղի ժամանակ նրանք կարող են միասին խաղալ հարձակման գծում:

Իր հերթին, Manchester Evening News-ը հաղորդում է, որ այս հանդիպումից է նաև կախված, թե կիրակի օրը ԱՊԼ-ի «Սթոք Սիթիի» հետ խաղին ով  խաղադաշտ դուրս կգա առաջին րոպեներից:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Զարյա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին, ժամը ՝ 23:05:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ