Express. «Յունայթեդի» ու «Բորուսիայի» բանակցությունները դեռևս չեն ավարտվել

Բրիտանական Express-ը գրում է, որ Դորտմունդի «Բորուսիան» ու «Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս բանակցում են Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ:

Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամռանը տրանսֆերներ իրականացնելու համար 200 միլիոն ֆունտ է ստացել, և նա պատրաստ է այդ գումարից 30 միլիոն ֆունտ հատկացնել Մխիթարյանի տեղափոխությանը:

Գերմանական Ruhr Nachrichten-ը գրում է, որ անգլիական կողմը պատրաստ է առավելագույնը 30 միլիոն ֆունտ հատկացնել Մխիթարյանի տրանսֆերին, իսկ «Բորուսիան» պահանջում է 32.6 միլիոն ֆունտ:

Ավելի վաղ տեղեկացրինք, որ Դորտմունդի «Բորուսիան» սկսել է բանակցությունները կիսապաշտպան Անդրե Շյուրլեի հետ, ով, ըստ Թոմաս Տուխելի, կարող է փոխարինել Հենրիխ Մխիթարյանին գերմանական ակումբում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ