Express. «Արսենալը» կփորձի միանգամից գնել Բունդեսլիգայի առաջատար կիսապաշտպաններից 2-ին

Ինչպես հաղորդում է Express-ը, Բորուսիա» Մյոնխենգլադբախի կիսապաշտպան Գրանի Ջական մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն: Սակայն լոնդոնյան ակումբը չի պատրաստվում բավարարվել այդքանով և նաև պատրաստվում է ձեռք բերել «Բորուսիա» Դորտմունդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Զինագործները» մտադիր են ավարտին հասցնել Ջակայի տեղափոխությունը մինչև Եվրո 2016-ը:

Միկել Արտետան, Մաթյո Ֆլամինին և Թոմաշ Ռոսիցկին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան «Արսենալից» և գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է թիմի կիսապաշտպանությունը ուժեղացնել դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի օգնությամբ:

Բրիտանական լրատվամիջոցը նշում է, որ «Յուվենտուսը» նույնպես պայքարում է հայ ֆուտբոլիստի համար, սակայն այս հարցում լոնդոնյան ակումբը կարող է հաղթել Սերիա Ա-ի չեմպիոնին ֆինանսական տեսանկյունից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ