Express. «Ռեալը» համաձայնության է եկել Օբամեյանգի տրանսֆերի հարցում

Գերմանական Express պարբերականն այսօր հրապարակեց սենսացիոն մի նորություն։ Ըստ դրա՝ Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիայի» հետ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի հարցում։

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ «արքայական ակումբը» պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 100 միլիոն եվրո։

Չնայած այս նորությանը, «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը շտապել է հերքել տեղեկատվությունը. «Դա պարզապես ծիծաղելի է։ «Ռեալի» հետ ոչ մի համաձայնություն ձեռք չենք բերել»։

Հիշեցնենք, որ վերջերս Օբամեյանգը հայտարարել էր, որ իր երազանքն է խաղալ «Ռեալում», քանի որ նման խոստում է տվել իր հանգուցյալ պապիկին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ