Էվրա. «Կմնամ «Յուվենտուսում» ևս 2 տարի»

Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Պատրիս Էվրան պատմել է, որ մտադիր է երկարաձգել պայմանագիրը իտալական ակումբի հետ:

«Այո՛, ես արդեն տվել եմ համաձայնությունս ակումբին և կշարունակեմ ներկայացնել այս թիմի գույները ևս 2 տարի»,-շեշտել է Էվրան Իտալիայի գավաթի եզրափակչում «Միլանի» դեմ տարած հաղթանակից հետո:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը «Յուվենտուս» է տեղափոխվել 2014 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ