Էվրա. «Ֆրանսիան շատ զգույշ էր խաղում»

Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Պատրիս Էվրան զղջում է, որ իր սխալի պատճառով 11 մետրանոց հարված նշանակվեց: «Յուվենտուսի» ֆուտբոլիստի խոսքերով՝ Ֆրանսիան առաջին խաղակեսում շատ զգուշավոր էր խաղում:

«Ֆրանսիայի հավաքականը առաջին խաղակեսում չափազանց զգուշավոր խաղ ցուցադրեց: Շատերը կարծում էին, որ մենք հեշտ հաղթանակ ենք տանելու, բայց մենք ծանոթ էինք բոլոր դժվարություններին: Ես կարող էի ավելի լավ խաղ անցկացնել, զղջում եմ, որ սխալ գործեցի մեր տուգանային հրապարկում, սակայն հիմա պետք է մտածել թիմի մասին, ոչ թե սեփական հաջողություններին մասին»,-Goal.com-ն է մեջբերում Էվրայի խոսքերը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ