«Էթիհադ» մարզադաշտը տարհանվել է

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Էթիհադ» մարզադաշտը տարհանվել է «Մանչեսթեր Սիթի» – «Բարսելոնա» խաղից մի քանի ժամ առաջ՝ հայտնում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ նման որոշում է կայացվել հակահրդեհային ազդանշանի միանալուց հետո, թեև պաշտոնական պարզաբանում դեռևս չկա:

Մարզադաշտում արդեն հայտարարվել է, որ անհանգստանալու կարիք չկա. «Ամեն ինչ կարգին է, մարզադաշտն ապահով ու անվտանգ է»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ