ESPN. Մոուրինյոն պետք է վաճառի ֆուտբոլիստների, որպեսզի կարողանա գնել նոր պաշտպանի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է նոր պաշտպանի գնել: Սակայն նոր ֆուտբոլիստ ձեռք բերելու համար նախ Ժոզեն պետք է հրաժարվի մի քանիսից:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, ակումբի ղեկավարությունը արդեն հայտնել է Մոուրինյոյին, որպեսզի վերջինս հրաժարվի մի քանի ֆուտբոլիստի ծառայություններից, որից հետո նրանք կկարողանան գնել նոր պաշտպանի:

Ավելացնենք, որ անգլիական ակումբից կարող են հեռանալ Բաստիան Շվայնշտայգերը, Խուան Մատան, Դեյլի Բլինդը, Մարկոս Ռոխոն, Անտոնիո Վալենսիան և Ադնան Յանուզայը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ