ESPN. «Մոուրինյոն պետք է գիտակցեր, որ դերբին հարմար ժամանակ չէր Մխիթարյանին շանս տալու համար»

Հեղինակավոր ESPN-ը անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը:

«Մանչեսթերյան դերբիից առաջ բոլորը քննարկում էին, թե ինչ կազմ խաղադաշտ դուրս կբերի Ժոզե Մոուրինյոն: Անսպասելի կերպով մեկնարկային կազմում հայտնվեց Հենրիխ Մխիթարյանը, որի մասնկացությունը դերբիին Չեխիայի հավաքականի դեմ ստացած վնասվածքից հետո, հարցականի տակ էր: Մոուրինյոն փորձեց այդ կերպ հանկարծակիի բերել մրցակցին և առաջին անգամ Խուան Մատայի փոխարեն մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս բերել Հենրիխ Մխիթարյանին:

Image result for mkhitaryan and jose mourinho

«Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի ժամանակ Մխիթարյանը շարունակ կորցնում էր իր խաղային դիրքը, բախվում էր մրցակցի պաշտպանների հետ և չէր ցուցադրում այն խաղը, որը նա ցույց տվեց նախորդ տուրի «Հալի Սիթիի» դեմ հանդիպմանը:

Image result for mkhitaryan vs man city

Մոուրինյոն պետք է գիտակցեր, որ դերբին հարմար ժամանակ չէր Մխիթարյանին շանս տալու համար: Վնասվածքից նոր ապաքինվելուց հետո և Պրեմիեր լիգայում իր խաղը նոր-նոր գտնող Մխիթարյանը պատրաստ չէր նման պատասխանատու հանդիպմանը: Հնարավոր է, որ եթե պորտուգալացին հայ կիսապաշտպանին ավելի շուտ տար այդպիսի հնարավորություն, նա ավելի լավ հանդես կգար:

Image result for mkhitaryan vs man city

Բացի այդ, «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի ժամանակ Մխիթարյանը խորացրեց վնասվածքը, որը դուրս բերեց նրան շարքից շուրջ 10 օրով:

Image result for mkhitaryan vs man city

Բայց Եվրոպայի լիգայի «Ֆեյենորդի» դեմ խաղում նա  հիանալի հնարավորություն կունենար դրսևորելու իրեն կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, հաշվի առնելով այն, որ Մոուրինյոն հանգիստ էր տվել Ռունիին»,-գրում է հայտնի պորտալը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ