ESPN-ի գլխավոր խմբագիր. «Ինչպե՞ս պետք է Մխիթարյանն ադապտացվի անգլիական ֆուտբոլին»

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Բարնլի» հանդիպմանը, որն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը կրկին դուրս էր մնացել թիմի հայտացուցակից:

Մոուրինյոյի որոշումը հերթական անգամ արթնացրել է «Յունայթեդի» երկրպագուների ու մարզական վերլուծաբանների զայրույթը:

ESPN-ի գլխավոր խմբագիր Ալեքս Շոուն չի հասկանում, թե Մխիթարյանն ինչպես է ադապտացվելու անգլիական ֆուտբոլին, եթե խաղաժամանակ չի ստանում:

«Ինչպե՞ս է Մխիթարյանն ադապտացվելու անգլիական ֆուտբոլին, եթե նա խաղաժամանակ չի ստանում: Մոուրինյոյի տարօրինակությունը»,- գրել է Շոուն:

Սպորտային հոդվածագիր Լայամ Կենինգը ևս անդրադարձել է Մխիթարյանի բացակայությանը. «Մխիթարյանը ևս մեկ անգամ չի ընդգրկվում անգամ հայտացուցակում: Իսկապես շատ ցավալի է տեսնել, որ այսպիսի որակներ ունեցող ֆուտբոլիստը չի խաղում»:

«Յունայթեդը» չհաղթեց առանց Մխիթարյանի

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ