ESPN-ը գնահատել է Մխիթարյանի՝ «Յուվենտուս» տեղափոխվելու հավանականությունը

Հեղինակավոր ESPN-ը գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Յուվենտուս» տեղափոխվելու հավանականությունը:

Աղբյուրի համաձայն՝ Մխիթարյանի՝ «Յուվենտուս» տեղափոխվելու հավանականությունը 15 տոկոս է:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղաժամանակ չստանալը վերջին շրջանում քննարկումների տեղիք է տալիս, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ անգլիական ակումբից, սակայն քիչ է հավանական, որ նման բան տեղի կունենա: Մխիթարյանն արդեն հաստատել է, որ ցանկանում է պայքարել «Օլդ Թրաֆորդում» իր տեղի համար և չի պատրաստվում հեռանալ թիմից: «Յուվենտուսը» հիանալի փոխհարաբերություններ ունի Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլիայի հետ, բայց նրանք կարող են համաձայնության գալ Ակսել Վիտսելի տրանսֆերի հարցում»,- գրում է կայքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ