Էշլի Քոուլը ներողություն է խնդրել Սթիվեն Ջերարդից

«Լոս Անջելես Գելաքսին» ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում հանդիպեց «Կոլորադո Ռեպիդսին»: Հիմնական ժամանակում նվազագույն հաշվով պարտվելուց հետո խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, այնուհետև՝ հետխաղյա 11-մետրանոցներ, որտեղ ուժեղ գտնվեցին «Կոլորադոյի» ֆուտբոլիստները:

«Գելաքսիի» կազմում 11-մետրանոց չիրացրած ֆուտբոլիստներից Էշլի Քոուլը ներողություն է խնդրել իր թիմակից Սթիվեն Ջերարդից: Նշենք, որ «Գելաքսիի» կազմում 11-մետրանոցը դիպուկ է իրացրել միայն Ջերարդը:

«Հիասթափված եմ, վշտացած ու զայրացած: 11-մետրանոցները հերոս դառնալու համար են, իսկ այսօր ես հերոս չէի: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմի բոլոր ֆուտբոլիստներին այս մրցաշրջանի համար, հատկապես Ջերարդին: Ես նաև ուզում եմ ներողություն խնդրել նրանից:

Ես չգիտեմ՝ ինչ կլինի հետո, սակայն ինձ համար մեծ պատիվ էր խաղալ քեզ հետ թե՛ թիմում, թե՛ հավաքականում: Դու իսկական ազնվայր ես ու լեգենդ»,- գրել է Քոուլն իր թվիթերյան էջում:

Սթիվեն Ջերարդը անցկացրե՞ց իր վերջին հանդիպումը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ