Էռնեստո Վալվերդեն հայտարարել է «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իր զբաղեցրած պաշտոնից:

«Ես լքում եմ ակումբը: Այս մասին հայտարարում եմ մրցաշրջանի ավարտին, քանի որ ցանկանում էի՝ թիմը պահպաներ մրցակցային ոգին: Շնորհակալ եմ «Ատլետիկին» ամեն ինչի համար»,- Վալվերդեի խոսքերը մեջբերում է El Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ կային խոսակցություններ, որ Վալվերդեն համաձայնության է եկել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի դերը ստանձնելու վերաբերյալ: Նա բասկյան թիմը մարզել է վերջին 4 տարիների ընթացքում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ