ԵՎՐՈ-2016. Վիկտորինայի արդյունքներ

Վիվառոնյուզը ամփոփում է ԵՎՐՈ-2016-ին նվիրված վիկտորինան:

Ճիշտ պատասխաններ

  1. Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Բելգիա, Հարավսլավիա, Իտալիա, …

Ցանկում ներկայացված է Եվրոպայի առաջնությունները ընդունող երկրները՝ 1960թ-ից մինչև 1980-ը: Հաջորդը 1984թ.-ն է, երբ առաջնությունը կրկին ընդունել է Ֆրանսիան:

  1. Մարիո Մանջուկիչ, Մարիո Գոմես, Մարիո Բալոտելի, Կրիշտիանու Ռոնալդու, Ֆեռնանդո Տորես, …

ԵՎՐՈ-2012-ում միանգամից 6 ֆուտբոլիստներ խփել էին 3 գոլեր, որը մրցաշարի լավագույն արդյունքն էր: 5 նշված ֆուտբոլիստներից բացի այս ցանկում էր նաև Ալան Ձագոևը:

  1. …, ԽՍՀՄ, Գերմանիա, Չեխիա, Իտալիա, Պորտուգալիա, Գերմանիա, Իտալիա:

Ցանկում ներկայացված են փոխչեմպիոնները սկսած 1988թ.: Պետք էր գուշակել փոխչեմպիոնին 1984թ. առաջնությունում, երբ հաղթող ճանաչվեց Ֆրանսիան: Ճիշտ պատասխանն է՝ Իսպանիա:

  1. Լարս Օլսեն, Յուրգեն Կլինսման, …, Թեո Զագորակիս, Իկեր Կասիլյաս, Իկեր Կասիլյաս:

Ցանկում ներկայացված են այն ավագները, ովքեր վեր են բարձրացրել չեմպիոնական գավաթը 1992թ. սկսած: Անհրաժեշտ էր գուշակել 2000թ. Ֆրանսիայի հավաքականի ավագին, իսկ նա այս պահին նույն հավաքականի մարզիչն է՝ Դիդիե Դեշամ:

  1. Ալբանիա, Իսլանդիա, Հս. Իռլանդիա, Ուելս, …

Ցանկում ներկայացված են ԵՎՐՈ-2016-ի մասնակից այն թիմերը, որոնք իրենց նորամուտն էին նշում մրցաշարում: Մյուսը Սլովակիան է:

  1. Ջո Հարտ, Ջ. Հենդերսոն, Ու. Ռունի, …

Անգլիայի հավաքականի ներկայիս կազմից միայն 4 ֆուտբոլիստ են ներկայացրել երկիրը նաև ԵՎՐՈ-2012-ում: Չորրորդը Ջեյմս Միլներն է:

  1. Փարիզ, Սեն-Դենի, Մարսել, Լիոն, Լիլլ, Բորդո, Թուլուզ, Սենտ-Էտիեն, Նից, …

Ցանկում ներկայացված են ԵՎՐՈ-2016-ը ընդունող ֆրանսիական քաղաքները: Պակասում է միայն Լանսը:

  1. Գերմանիա, Իսպանիա – 3, Ֆրանսիա – 2, ԽՍՀՄ, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Հունաստան, … – 1

Ցանկում ներկայացված են Եվրոպայի չեմպիոնները՝ ըստ նվաճած տիտղոսների թվի: Մեկ անգամ չեմպիոն է դարձել նաև Չեխոսլովակիան, որը այսօր այլևս գոյություն չունի որպես պետություն:

  1. 9-Պլատինի, 7-Շիրեր, 6-Նիստելռոյ, Կլյուվերտ, Անրի, Իբրահիմովիչ, Ռոնալդու, …

Ցանկում ներկայացված է Եվրոպայի առաջնությունների լավագույն ռմբարկուների ցանկը: 3-րդ տեղը կիսում են 6 ֆուտբոլիստներ: Նրանցից այս ցանկում չկա միայն Նունու Գոմեշը:

  1. Հայաստանի հավաքական: 6/6, 5/6, 4/5, 7/8, 3/6, …

Հայաստանի հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությունների 6 որակավորման փուլերի: Ներկայացված է մեր ընտրանու արդյունքները այդ փուլերում, իսկ վերջին փուլում մեր թիմը 5 թիմից 5-րդն էր՝ 5/5:

Հաղթողներ

  Մասնակից Միավոր Մրցանակ
1 Նարեկ Խչեյան 9 7000 դրամ
2 Նարեկ Նազարյան 8 5000 դրամ
3 Hayk Vardanyan 8 3000 դրամ

Հաղթողների գումարները կփոխանցվեն առաջիկա օրերին:

Բոլոր մասնակիցների առաջարկած պատասխանները՝ այստեղ:

Սպասեք նոր վիկտորինաների Վիվառո Նյուզից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ