ԵՎՐՈ-2016-ի ամենաանհավանական խաղադրույքները Vivarobet-ում

Vivarobet.am-ը ներկայացնում է Հայաստանում ԵՎՐՈ-2016-ի խաղերի վրա կատարված ամենատպավորիչ խաղադրույքները, որոնք հաղթել են: Նրանցից առաջինը կատարվել է հունիսի 15-ին՝ օրվա 3 խաղերի վրա:

15/06/2016

Կտրոն՝ Էքսպրես

Եվրոպայի առաջնություն, Ռուսաստան – Սլովակիա
Խաղի հաշիվ՝ 1-2  –  10,70

Եվրոպայի առաջնություն, Ռումինիա – Շվեյցարիա
Խաղի հաշիվ՝ 1-1  –  5,79

Եվրոպայի առաջնություն, Ֆրանսիա – Ալբանիա
Խաղի հաշիվ՝ 2-0  –  4,93

Խաղադրույքի գումարը՝ 100 դրամ
Գործակից՝ 305,428
Շահում՝ 31 456 դրամ

marek-hamsik-scores-russia-slovakia-euro-2016_1rqan5rko42bc1d2eap8gclakl

ԵՎՐՈ-2016-ի խմբային փուլի երկրորդ տուրը սկսվեց հունիսի 15-ին: Առաջին տուրը շատ հարցեր էր առաջ քաշել ու էլ ավելի բարդացրել հանդիպումների ելքերի կանխատեսումները, բայց՝ ոչ բոլորի համար: Մեր խաղադրույքի հերոսը համարձակվել էր գուշակել միանգամից երեք խաղերի ճշգրիտ հաշիվները, նրան ուղղակի համարձակությունը չէր ներել խաղադրույք կատարել ավելի մեծ գումարով:

Եվրոպայի առաջնություն, Ռուսաստան – Սլովակիա
Խաղի հաշիվ՝ 1-2  –  10,70

Ռուսաստան – Սլովակիա խաղում ֆավորիտները ի սկզբանե ռուսներն էին, ովքեր Անգլիայի դեմ բավականին համոզիչ հանդիպում էին անցկացրել, մինչդեռ Եվրոպայի առաջնություններում իրենց նորամուտը նշող սլովակները առաջին տուրում զիջել էին ուելսցիներին: Սակայն այս խաղում, մարզադաշտի ծածկված տանիքի ներքո ծավալվեց միանգամայն այլ պայքար: Սլովակները շատ բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրեցին՝ նախ կազմակերպելով շատ սրընթաց ու գրագետ հակագրոհ, իսկ ապա խփելով առաջնության ամենագեղեցիկ գոլերից մեկը: Երկու դեպքում էլ հանճարեղ գոլերը Մարեկ Համշիկի ստեղծագործություններն էին՝ փոխանցումն ու հարվածը: Սակայն, հենց առաջին խաղով տոմսը չպատռելու համար մեր հերոսին պետք էր նաև ռուսների գոլը, որը և եկավ 80-րդ րոպեին Դենիս Գլուշակովի կատարմամբ:

Եվրոպայի առաջնություն, Ռումինիա – Շվեյցարիա
Խաղի հաշիվ՝ 1-1  –  5,79

Առաջին խաղում հաղթանակ տարած Շվեյցարիան հույս ուներ զարգացնել հաջողությունը ու Ֆրանսիայի հետ հանդիպումից առաջ արդեն իսկ ապահովել փլեյ-օֆֆի ուղեգրերը, սակայն ռումինացիներն այլ պլաններ ունեին: Վերջիններս ԵՎՐՈ-2016-ում երկրորդ անգամ վաստակեցին 11 մետրանոց և առաջ անցան հաշվի մեջ: Շվեյցարացիներին երկար ջանքերից հետո հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը, ու թվում էր մինչև խաղավերջ կողմերից մեկը կարող էր նաև հաղթանակ կորզել: Մեր հերոսը գուցե և շատ լարվեց մինչև խաղավերջ, սակայն խաղից հետո կարող էր թեթևացած շունչ քաշել:

Եվրոպայի առաջնություն, Ֆրանսիա – Ալբանիա
Խաղի հաշիվ՝ 2-0  –  4,93

Թեև հաշիվ գուշակելն արդեն իսկ շատ դժվար զբաղմունք է, սակայն այս երեք խաղերից ամենահավանականը հենց Ֆրանսիա – Ալբանիա խաղի 2-0 հաշիվն էր, ինչում կարող եք համոզվել նաև գործակցին նայելով: Սակայն, ուղիղ 89 րոպե այս հաշիվը շատ հեռու էր թվում իրականությունից, քանի որ Ֆրանսիան այդպես էլ չէր կարողանում գտնել Ալբանիայի դարպասի բանալիները: Նույնիսկ 89-րդ րոպեին Գրիզմանի գոլից հետո ամեն ինչ շատ մռայլ էր, քանի որ պակասում էր ևս մեկ գնդակ ֆրանսիացիների կողմից, իսկ խաղավարտին մնացել էր միայն… ավելացված ժամանակը: Միայն Եվրոպայի առաջնությունների պատմության նոր ռեկորդը թույլ տվեց մեր հերոսին շահել 305 գործակցով այս էքսպրեսը: Բանն այն է, որ Դիմիտրի Պայեի գոլը, խփված 90+6-րդ րոպեին, ամենաուշ խփված գոլն էր Եվրոպայի առաջնությունների պատմության ընթացքում: Հենց այդ գոլը հաղթանակ բերեց մեր հերոսին: Շնորհավորում ենք!

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ