«Երևանյան ամառը» շարունակվում է

Այս ամառն, իսկապես, նվեր էր ֆուտբոլի սիրահարների համար: Որպեսզի է՛լ ավելի հետաքրքիր լինի ֆուտբոլային հանդիպումների դիտումը, Երևանի քաղաքապետարանը, «Երևանյան ամառ» ակցիայի շրջանակներում, Վիվառո ընկերության, ինչպես նաև Պեպսիի և Յուքոմի հետ համատեղ կազմակերպել էր ֆուտբոլային խաղերի բացօթյան դիտումներ:

Ակցիայի շրջանակներում Կարապի լիճ և Կասյան փողոցների հատվածներում տեղադրվել են մեծ էկրաններ և նստարաններ: Բացօթյա դիտումների համար ընտրված այս վայրերը յուրաքանչյուր խաղից առաջ իրենց մոտ էին հավաքում բազմաթիվ ֆուտբոլասերների, ովքեր նախընտրում էին հանդիպումներին հետևել բաց երկնքի տակ:

«Երևանյան ամառ» ֆուտբոլային դիտումների ակցիան անցկացվում է հունիսի 10-ից հուլիսի 10-ը: Այնպես որ, դեռ առջևում են երեք կարևորագույն հանդիպումները:

Հիշեցնենք, որ 1-ին կիսաեզրափակչում միմյանց դեմ մրցելու են Պորտուգալիայի և Ուելսի հավաքականները, իսկ երկրորդ կիսաեզրափակչում հանդիպելու են Ֆրանսիայի և Գերմանիայի ընտրանիքները:

Հետևեք Եվրո-2016-ի վերջին հանդիպումներին Կասյան փողոցի և Կարապի լճի տարածքում տեղադրված մեր էկրաններից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ