Երաժշտական երեկոն` հաճելի մթնոլորտում

Կայացավ Արեա 51 պրոյեկտի կազմակերպած հերթական ակումբային երաժշտական երեկոն: էլեկտրոնային երաժշտության երկրպագուների համար նախատեսված փառատոնը կայացավ  Yeraz Lounge Bar-ի տանիքում: «September Vibes» խորագիրը կրող մեգա party-ին մասնակցեցին մեծ թվով դիջեյներ, այդ թվում մեծ սեր ու հեղինակություն վայելով Սերժոն ու «Կրետը»:  Ազատության 27 հասցեում, անմիջապես «Երազ» գործարանի հարևանությամբ կայացած երեկոյին հաջորդեց նաև afterparty-ին, որը տեղի ունեցավ Sector Dacha-ում:

Միջոցառման հովանավոր Vivaro ընկերությունն արդեն առաջին դեպքը չէ, որ աջակցում է էլեկտրոնային երաժշտության տարածմանն ու երիտասարդների օգտակար ու հաճելի ժամանցի անցկացմանը: Այս միջացումը ևս չվրիպեց Vivaro ընկերության ուշադրությունից: Էլ որտեղ պետք է երիտասարդներն անցկացնեն իրենց երեկոյան ժամանցը, եթե ոչ ազատ ու անկաշկանդ մթնոլորտում` վայելելով ակումբային ու էլեկտրոնային երաժշտության թելադրած ռիթմն ու հնչյունները: Հավելենք, որ առջևում ևս նախատեսված են նմանատիպ միջոցառումներ, որոնց ևս, ինչպես միշտ, աջակից կլինի Vivaro ընկերությունը:

Նկարները կարող եք դիտել՝ այստեղ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ