Խեցգետնի օրը հաջողվեց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչչեսթեր Սիթիի» հանդիպման օրը Վիվառո Սպորտ Բարը հայտարարել էր Խեցգետնի օր: Ակցիայից օգտվելու համար ժամանել էին բազմաթիվ երկրպագուներ` հետևելու մանչեսթերյան դերբիին, ինչպես նաև վայելել անսահմանափակ քանակությամբ խեցգետիններ:

Խաղը սկսվեց հաճելի լուրով: Հենրիխ Մխիթարյանը հայտնվել էր մեկնարկային կազմում և գտնվում էր լավ ֆիզիկական մարզավիճակում:

Իսկ նախքան խաղի մեկնարկը, հանձնվեցին Ելենա Վաենգայի տոմսեր նրանց, ովքեր շահել էին դրանք Վիվառոյի խաղարկություններում:

Ֆուտբոլային հանդիպման ողջ ընթացքում Վիվառո Սպորտ Բարում ընթանում էր խեցգետինների ակցիան, հյուրասիրությունից օգտվում էին նրանք, ովքեր 3000 դրամի խաղադրույք էին կատարել ցանկացած իրադարձության վրա:

Ներկաները գոհ էին թե սպասարկումից, թե հյուրասիրությունից, նրանց տրամադությունը չէր գցել նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդի» պարտությունը:

Նկարները՝ այստեղ ։

Սպասեք Վիվառո Սպորտ Բարի նոր ակցիաներին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ