Ոգեկոչման միջոցառում և դրամական աջակցության հանձնում ԵԿՄ-ում

Նոյեմբերի 28-ին, ժամը 11:00-ին Երկրապահ կամավորների միությունում տեղի կունենա 2016 թվականին զոհված զինծառայողների ոգեկոչման և նրանց ընտանիքներին աջակցման միջոցառում:

Հարգանքի տուրք կմատուցվի և ծաղկեպսակներ կխոնարվեն ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանների կողմից, ովքեր հանդիսանում են «Կովկաս» ռեստորանային համալիրի, «Ֆասթ կրեդիտ», «Վիվառո» ընկերությունների հիմնադիրներ, դրամական օգնություններ կտրամադրվեն խաղաղ պայմաններում զոհված զինվորականների ընտանիքներին:

Բադալյան ընտանիքի բարեգործական այս նախաձեռնությունն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ: Այս տարի ևս յուրաքանչյուր զոհված ընտանիքի կնվիրաբերվի մեկական միլիոն դրամ: Դրամական օգնություն կտրամադրվի թվով 129 ընտանիքի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ