Ո՞վ կլինի Ամերիկայի 45-րդ նախագահը. Վիվառոն գործակիցներ է սահմանել

Այս տարվա նոյեմբերի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում 58-րդ անգամ ընտրելու են իրենց երկրի նախագահին: Ամերիկյան ընտրական համակարգն աշխարհում ամենաբարդերից մեկն է: Սկզբում կուսակցությունների ներսում առաջադրվում են թեկնածուներ, ապա համագումարում ընտրվում է միայն մեկը, ով էլ ներկայացնում է տվյալ կուսակցությունը ընտրություններին: Հիմնական խաղացողները Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններն են, չնայած որ թեկնածուներ են առաջադրել նաև Լիբերալ, Կանաչների և Սահմանադրական կուսակցությունները:

Մեկ առանձնահատկություն ևս, այստեղ թեկնածուներն ընտրության են գնում իրենց փոխնախագահների հետ: Այսպես, Դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին ուղեկցում է փոխնախագահի հավակնորդ Թիմ Քեյնը, ով այժմ սենատոր է՝ ընտրված Վիրջինիա նահանգից: Հիշեցնենք, որ Քլինթոնը եղել է ոչ միայն առաջին տիկին, այլև զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը 2009-2013թթ.:

ԱՄՆ նախագահի մյուս թեկնածուն Հանրապետական կուսակցությունը ներկայացնող, միլիարդատեր Դոնալդ Թրամփն է: Նրա հետ փոխնախագահի պաշտոնին հավակնում է Մայք Փենսը, ով այժմ Ինդիանայի նահանգապետն է:

Լիբերալ կուսակցության թեկնածուն Գարի Ջոնսոնն է, Կանաչները նախագահի պաշտոնում առաջադրել են կին թեկնածուի՝ Ջիլ Ստեյնին, Սահմանադրականների ներկայացուցիչը մրցապայքարում Դարել Քասլն է:

Իսկ ինչ են ասում հարցումները: Ըստ Morning Consult-ի վերջին հարցումների, Հիլարի Քլինթոնը ընդամենը 2%-ով է առաջ անցել իր հիմնական մրցակից Դոնալդ Թրամփից: Եթե ընտրություններն անկացվեին հենց հարցման օրը, ապա Քլիթոնը կհավաքեր ձայների 42 տոկոսը, իսկ Թրամփը 40 տոկոսը: Մյուս թեկնածուներից  լիբերալ Գերի Ջոնսոնի օգտին կքվեարկեին ընտրողների 8%-ը, իսկ Ջիլ Ստեյնի համար՝ 3%-ը: Մեկ այլ հարցման արդյունքներով, որն անցկացրել է Fox News-ը, Հիլարին հավաքել է 41 տոկոս, Թրամփը՝ 40: Սակայն, երբ հարցման մասնակիցներին առաջարկել են ընտրություն կատարել այս երկուսի միջև, ապա այստեղ Թրամփը առաջ է անցել Քլինթոնից, 46 տոկոս՝ 45-ի դիմաց:

Վիվառոն այս իրադարձության համար, որը կարևոր է ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև ամբողջ աշխարհի համար, սահմանել է գործակիցներ: Խաղադրույքներ կարող եք կատարել ինչպես առանձին թեկնածուների, այնպես էլ կուսակցությունների վրա: Մասնակից եղեք ամենաազդեցիկ երկրի նախագահի ընտրություններին, իսկ Վիվառոյի առաջարկած գործակիցներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով` https://goo.gl/ld9e0A

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ