Ո՞Վ կդառնա այս տարվա Նոբելյան դափնեկիրը գրականության ասպարեզում.

Վիվառոյի գործակիցները

 

Ներկայիս արագ զարգացող ինֆորմացիոն դարաշրջանում, երբ համացանցն ու հեռուստատեսությունը դուրս են մղել ավանդական թերթերին ու ամսագրերին, գրականությունը նույնպես զիջել է իր երբեմնի առաջատարի դիրքը: Եվ այս ոլորտի նույնիսկ ամենաաղմկահարույց իրադարձությունները, ամենասպասված պարգևատրումները հայտնվում են ստվերում: Սակայն Նոբելյան մրցանակը կարելի է դասել բացառությունների շարքը, որի նկատմամբ հետաքրքրությունը երբեք չի մարում:

Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակ շնորհվում է 1901 թվականից ի վեր: Այստեղ, ի տարբերություն մյուս պարգևների, մրցանակը շնորհվում է ոչ թե կոնկրետ ստեղծագործության, այլ գրականության ոլորտում ունեցած ավանդի համար: Իսկ թեկնածուներին առաջադրում են ոչ միայն Շվեդական ակադեմիայի անդամները, Նոբելյան դափնեկիրները, այլև աշխարհի համալսարանների գրականության և լեզվաբանության պրոֆեսորները: Եվ հենց վերջիններս են ավելի շատ թեկնածուներ առաջադրում, չնայած շատերի կարծիքով, նրանք ավելի շատ հին գրականության գիտակներ են, քան ժամանակակից:

Ուսումնասիրելով վերջին 16 տարիների դափնեկիրների տվյալները,  կարելի է եզրակացնել, որ Նոբելյան մրցանակի ժամանակակից հաղթողը լինելու է տղամարդ, մոտ 68 տարեկան, արձակագիր և պետք է որոշակի ժամանակ բնակված լինի Եվրոպայում: Այդ 16 հաղթողներից 12-ն ապրել են Եվրոպայում, մեծ մասն արդեն 60-ն անց են եղել, իսկ նրանց մեջ կանայք ընդամենը 5-ն են եղել: Վիճակագրությունը ցույց է տալիս, նոր Շվեդիայի ակադեմիկոսները առավել նպատակահարմար են գտնում պարգևատրել արձակագիրներին, քան պոետներին: Իսկ թեմաներից նրանց համար նախընտրելի է, երբ ստեղծագործության մեջ նկարագրվում է անհատի դիմակայությունը աշխարհի ժամանակակից դրսևորումներին:

Վիվառոն սահմանել է հատուկ գործակիցներ, այն գրողների համար, ովքեր գրականության ասպարեզում հավակնում են ամենահեղինակավոր մրցանակին:

Ըստ Վիվառոյի սահմանած գործակիցների, Նոբելյան մրցանակի հավանական թեկնածուների ցուցակը 5 գործակցով գլխավորում է ճապոնացի գրող և թարգմանիչ Հարուկի Մուրակամին: Հետաքրքիր է, որ նախորդ տարվա դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի հաղթելու գործակիցը նույնպես 5 է եղել, այդ տարի հեղինակը եղել է 67 տարեկան, այնքան, ինչքան ճապոնացի գրողի տարիքն է այժմ:

Երկրորդ տեղում սիրիացի բանաստեղծ, էսսեիստ Ադոնիսն է, ով առաջ է անցել ամերիկացի գրող, Պուլիցերյան և Բուկերյան մրցանակի դափնեկիր Ֆիլիպ Ռոդից:

Նոբելյան մրցանակը տարվա կարևոր իրադարձություններից մեկն է, որին սպասում են միլիոնավոր ընթերցողներ:  Անհամբեր են նաև Համաշխարհային հեղինակություն ունեցող գրողները, չէ՞ որ բացի խոշոր պարգևից, մրցանակաբաշխության ավարտից հետո կտրուկ ավելանում է հաղթող հեղինակի գրքերի վաճառքը:

Եղեք համաշխարհային իրադարձության կենտրոնում, հետևեք Վիվառոյի թարմացումներին և գործակիցներին հետևյալ հղումով,  https://goo.gl/ZA3Czi

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ