Ո՞վ կլինի Ֆրանսիայի հաջորդ նախագահը. Հատուկ խաղադրույքներ

Ֆրանսիայում քաղաքական կրքերը թեժացել են, ինչպես Ալեքսանդր Դյումայի հայտնի վեպում։ Ֆրանսիական հինգերորդ հանրապետությունում ընտրելու են երկրի 11-րդ նախագահին: Եվ եթե ապրիլի 23-ի ընտրություններում թեկնածուներից մեկը նախագահ դառնալու բավարար ձայներ չհավաքեց, ապա մայիսի 7-ին անցկացվելու է երկրորդ փուլ:

Ու եթե Դյումայի ժամանակներում գահի համար պայքարում էին երկու թեկնածու, ապա այս տարի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում թեկնածուների թիվը 11 է: Նրանց մեջ երեք բացահայտ ֆավորիտներն են՝ «Ժողովրդական Ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը, ով ունենալով ազգայնամոլական հայացքներ, մեծ համակրանքով է վերաբերվում հայերին, «Միություն հանուն Ազգային շարժման» կուսակցության անդամ Ֆրանսուա Ֆիյոնը, ով նույնպես մեծ համակրանքով է լցված դեպի հայ ազգը և հօգուտ հայերի է խոսում Ղարաբաղյան հիմնախնդրի մասին և Ֆրանսիայի  էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը։

Photos-Francois-Fillon-Emmanuel-Macron-Marine-Le-Pen-Quel-candidat-a-l-election-presidentielle-est-le-plus-riche_portrait_w674

Նոր նախագահը, մեծ հավանականությամբ, հայտնի կդառնա 2-րդ փուլում, քանի որ, ըստ սոցիալական հարցումների, թեկնածուների ձայները տատանվում են 20%-ից 24% սահմաններում:

Նախագահական մրցավազքից Սարկոզիի և Օլանդի հրաժարականներից հետո, է՛լ ավելի է կարևորվում նոր նախագահի անձնավորությունը, քանի որ նա է որոշելու երկրի թե՛ ներքին քաղաքականությունը՝ կապված մեծաքանակ միգրանտների հետ, թե՛ արտաքին՝ հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալը և Գերմանիայում սպասվող խորհրդարանական ընտրությունները:

Վիվառոն սահմանել է հատուկ խաղադրույքներ կապված Ֆրանսիայի նախագահական ընտրությունների հետ, որտեղ գործակիցներ կան ինչպես 1-ին և 2-րդ փուլերի հավանական հաղթողների, այնպես էլ այն զույգերի վրա, ովքեր միմյանց դեմ են պայքարելու երկրորդ փուլում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ