Վիվառոյի թիմը հաջող հանդես եկավ Նարդու աշխարհի գավաթի խաղարկությունում

Ապրիլի 27-ից մայիսի 1-ը Թբիլիսիում կայացավ նարդու աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը: Վիվառո Հայաստան թիմը ներկայացված էր 9 խաղացողներով: Ընդհանուր առմամբ թիմը նվաճեց 5 գավաթ, մասնավորապես պրոֆեսիոնալների լիգայում 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին Սուրեն Կարաթորոսյանը և Արթուր Մուրադյանը, իսկ հաղթողի կոչումը նվաճեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի Աղամիր Գևորգյանը:

Սիրողական լիգայում 2-րդ և 3-րդ մրցանակներ նվաճեցին Տիգրան Օհանյանը և Գագիկ Հարությունյանը: Այս մրցաշարում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Բագրատ Պապավան:

Կանանց մրցաշարում Վիվառո թիմի անդամ Ալլա Մարգարյանը արժանացավ 2-րդ մրցանակին:

Աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանը ներկայացնող Vbet թիմը գրավեց 5-րդ տեղը՝ 19 հավաքականների շարքում: Իսկ հաղթողի կոչումը նվաճեց Մեծ Բրիտանիայի 1-ին հավաքականը: Մրցաշարին մասնակցել են աշխարհի 29 երկրների շուրջ 220 նարդիստներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ