Vivaronews-ի լրագրողների հաջող արդյունքները նարդու միջազգային մրցաշարում

Ապրիլի 21-ից 25-ը Վրաստանի Ցխալտուբո քաղաքում առաջին անգամ անցկացվեց Նարդու միջազգային մրցաշար լրագրողների միջև: Բացի վրացի լրագրողներից առողջարանային քաղաք էին ժամանել մասնակիցներ ԱՄՆ-ից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից: Իսկ Հայաստանի պատիվը պահում էին Vivaronews-ի ներկայացուցիչները:

Մրցաշարի կազմակերպիչներն էին Նարդու համաշխարհային ֆեդերացիան և Վրաստանի տուրիզմի ադմինիստրացիան:

Որքան էլ զարմանալի է, մասնակիցների մեջ կային պրոֆեսիոնալներ, ովքեր մասնակցել և հաղթել էին հեղինակավոր միջազգային մրցաշարերում:

Վիվառո թիմը հաջող հանդես եկավ Master Consolation tournament-ում, որտեղ Էդուարդ Միրիջանյանը գավաթ նվաճեց կիսաեզրափակիչ փուլ դուրս գալու համար, իսկ Տիգրան Ավետիսյանը միայն եզրափակչում պարտություն կրեց Նարդու համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Մարկո Ֆորնասիրից, ով էլ դարձավ հաղթող Master Consolation tournament-ում:

Իսկ  Master Main tournament-ում հաղթեց ամերիկացի Բոբ Ուեթչելը, ով համարվում է միջազգային նարդու հայտնի դեմքերից մեկը և նարդու վերաբերյալ երկու դասագրքերի հեղինակ է:

Կազմակերպիչները խոստացան, որ լրագրողների միջև մրցաշարը կլինի շարունակական և էլ ավելի մեծ թվով մասնակիցներ կընդգրկի:

Ավելացնենք, որ այս պահին նարդու Հայաստանի հավաքականը գտնվում է Թբիլիսիում, որտեղ մասնակցում է Նարդու աշխարհի գավաթի խաղարկությանը: Մեր թիմը գլխավորում է Վիվառոյի նարդու բաժնի ղեկավար Արթուր Մուրադյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ