«Վիվառոն» պատվով է ներկայացնում Հայաստանը Berlin Affiliate Conference 2016-ին

Այս օրերին Գերմանիայի մայրաքաղաքում անցկացվում է խաղային բիզնեսի ներկայացուցիչների տարվա ամենախոշոր հավաքներից մեկը՝ Berlin Affiliate Conference-ն: Հեղինակավոր այս ցուցահանդեսին մասնակցում է նաև հայկական «Վիվառո» ընկերությունը, որը տարածաշրջանի խաղային ոլորտի ընկերություններից միակ ներկայացուցիչն է համաշխարհային ֆորումին:

Նշենք, որ սա  արդեն 5-րդ տարին է, ինչ «Վիվառո» ընկերությանը մասնակցում է միջազգային ցուցահանդեսներին, որտեղ միշտ պատվով է ներկայացնում մեր երկիրը: Այս անգամ ևս բացառություն չի եղել: Ընկերությունը միակն է, ով մեկ հարթակում ներկայացնում է ամենաշատ քանակով խաղեր: Իսկ տաղավարը առանձնանում է իր հանգիստ և ներդաշնակ գույներով դիզայնով, չունենալով խաղային ինդուստրիային հատուկ ագրեսիվություն:

«Վիվառոյի» առաջարկներով հետաքրքրված են բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից: Նրանք ծանոթանում էին ընկերության լիցենզիաներին և զարմանում, որ աշխարհի համարյա բոլոր երկրներում դրանք առկա են: «Վիվառոյի» ծրագրային ապահովումն իրականացնում է ԲեթԿոնստրակտը, որն ի դեպ, նույնպես հայկական ընկերություն է:

Բեռլինյան կոնֆերանսին մասնակցում են համաշխարհային համբավ ունեցող խոշոր ընկերություններ, և ուրախ ենք, որ դրանց շարքերում պատվով է ներկայանում «Վիվառոն»: Իսկապես հպարտության արժանի գործունեություն:

Նկարները կարող եք դիտել՝ այստեղ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ