Vivaro Nardi Կանանց մրցաշար

Ապրիլի 7-ին Տիգրան Մեծ 2 հասցեում գտնվող նորաբաց Vivaro Sport Bar-ում ավարտվեց կանանց լիգայի հերթական մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին Vivaro Nardi կայքում խաղացող 12 կանայք: Շրջանաձև մրցակարգով ի հայտ եկան կիսաեզրափակիչի 4 մասնակիցներ, Տ. Միքայելյանը, Մ. Շուշանյանը, Կ. Հակոբյանը և Դ. Սարգսյանը:Կիսաեզրափակիչ փուլում հաղթանակներ տոնելով եզրափակիչի ուղեգրեր ձեռք բերեցին Vivaro Nardi թիմի անդամ, 2015թ Բաթումի մրցաշարի երկրորդ մրցանակակիր Տիգրանուհի Միքայելյանը և կանանց լիգայի նորեկ Մարիամ Շուշանյանը: Համառ և անզիջում պայքարում հաղթանակ տանելով 5-3 հաշվով հաղթողի գավաթը նվաճեց Մ. Շուշանյանը, որի ամուսինը շախմատի միջազգային գրոսմաստեր Արսեն Եղիազարյանն է: Առաջին երկու տեղը գրաված մասնակիցները Vivaro-ի նախաձեռնության շնորհիվ նվաճեցին ապրիլի վերջին Թբիլիսի քաղաքում կայանալիք նարդու Աշխարհի գավաթի կանանց մրցաշարի ամբողջական փաթեթներ:

Դիտել նկարները՝ այստեղ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ